Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Հիմար լինելը նպաստավո՞ր է

Հիմար լինելը նպաստավո՞ր է

Գիտնականների նոր ուսումնասիրությունները վկայում են, որ երբ բանը հասնում է սիրատածմանը, հիմար լինելը կարող է նպաստել հաջողության հարցում: Փենսիլվանիայի նահանգի գիտնականների կարծիքով` մարդն այն միակ արարածն է, որը կարողանում է խաղալ հասուն տարիքում: Նրանք ուսումնասիրել են տարբեր ազգերի հարսանեկան արարողությունների խաղերը, կատակները, ուրախությունները: Կատակները (նույնիսկ հիմար կատակները) դրականորեն են ազդում հարաբերությունների հաստատման վրա: Սիրահարները մինչ զգացմունքներն արտահայտելը տարբեր ազդանշաններ են փոխանցում միմյանց, նշում է պրոֆեսոր Հարրի Չիկը:

Օրինակ` տղամարդիկ կարող են հակառակ սեռի ներկայացուցիչներին գրավել թանկարժեք մեքենաներով և կոստյումներով: Սիրախաղը, կատակները նախապես տեղեկացնում են կնոջը, որ տղամարդը ագրեսիվ չէ և վտանգավոր չէ ժառանգների համար: Կնոջ կատակասիրությունը ազդանշան է, որ նա հնարամիտ է:

Փորձարկման համար գիտնականների հացմանը մասնակցել են 18-26 տարիքային խմբի 164 տղամարդ և 89 կին: Մասնակիցներին խնդրել են 16 որակավորում տալ իրենց երկրորդ կեսի համար` «ուրախ», «լուրջ», «կատակասեր», և այլն:

Կանանց համար կարևոր է եղել նաև տղամարդու հումորի զգացումը: Այդ հատկանիշին հաջոդել են «ուրախ»-ը, «կատակասեր»-ը: Տղամարդիկ առավելապես գնահատել են «առողջ», «լավ ժառանգականություն ունեցող» հատկանիշները: Գիտնականները բացատրում են, որ հենց դրանք էլ առողջ սերնդի գրավականն են:

Գիտնականները տեղեկացնում են, որ այն հանգամանքը, որ հարցման արդյունքում հումորի զգացումը` որպես ապագա կնոջ (ամուսնու) համար ցանկալի հատկանիշ, առաջին տեղում է, դեռևս չի նշանակում, որ այդ զգացումն ունեն բոլորը: Զուտ ընտանիք ստեղծելու մեծ ցանկության պատճառով կարող է թվալ, թե դիմացինը կատակասեր է:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ